Լուրեր
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով զինհաշմանդամների բուժզննում «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Ապրիլյան քառօրյայի, արցախյան ազատամարտի և զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորական այսօր բուժական զննություն անցան Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ և հրավերով այս օրերին Հայաստան են այցելել Գերմանիայի առաջատար Օթթոբոք կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի օրթոպեդ-վնասվածքաբաններ՝ զինհաշմանդամներին զննելու և պրոթեզավորման համար անհրաժեշտ չափումներ կատարելու նպատակով: Պրոթեզները պատրաստվելու են Գերմանիայում: Բուժզննությունից մինչև պրոթեզավորում և ապաքինում երեք ամիս է տևում:
Հնդկահայ համայնքի հոգևոր հովիվ Տ. Մովսես աբեղա Սարգսյանն իր խոսքւմ նշեց.
«Երբ որ հիվանդին տանում ենք Կալկաթա, էնտեղ չափումներն անելուց հետո, մենք կանխավճար ենք անում, պատվիրում ենք, ապա պրոթեզները գալիս են Գերմանիայից մեկ ամիս հետո և նոր սկսվում է պրոթեզավորման գործընթացը և որպեսզի այս գործընթացն արագացնենք, մենք որոշեցինք այդ չափումներն անենք էստեղ, ապա էնտեղ մենք կպատվիրենք, պրոթեզները կգան և հետո նոր կկանչենք զինվորականներին էնտեղ, երեք ամիս մնալու փոխարեն կմնան 20 օր կամ մեկ ամիս»:
Զինհաշմանդամներին հայրապետական օրհնություն բաշխեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նորին Սրբությունը նշեց, որ ապագայի ծրագրերից է բուժսպասարկումն ամբողջությամբ իրականացնել Հայաստանում: Վեհափառ Հայրապետը մաղթեց, որպեսզի քառօրյայի մասնակից Սարգիս Գաբրիելյանի լավատեսությունը վարակիչ լինի բոլորի համար: Տիրոջ օրհնությունն ու պաշտպանությունը հայցեց բոլոր զինվորականների կյանքում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր խոսքն ուղղեց զինհաշմանդամներին և նրանց հարազատներին.
«Մեր աղոթքն ու օրհնությունն ենք ձեզ բերում, մենք բարձրորեն գնահատում ենք ձեր ծառայությունը մեր հայրենիքին, խոնարհում բերում ձեր հերոսական ոգուն, ձեր առ հայրենին ունեցած սիրուն: Ձեր կյանքը, ձեր անձը հանձնառու կերպով ընծայաբերել եք մեր երկրի պաշտպանության, մեր ժողովրդի անվտանգ կյանքի նվիրական գործին: Աստված թող օրհնի ձեզ»:
Բժիշկները Հայաստան են ժամանել հնդկահայ համայնքի հոգևոր հովիվ Մովսես աբեղա Սարգսյանի և Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետ Սյուզան Ռուբենի ուղեկցությամբ:
Սյուզան Ռուբեն, Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու վարչության փոխատենապետը նշեց, որ առաջին անգամ չէ, որ մենք նման գործեր ենք կատարում, արդեն երեք տարի է բուժօգնություն ենք տրամադրում զինվորականներին: Մինչ այժմ ինչ արել ենք, ելքը բարեհաջող է եղել: Հիմա ավելի մեծ թվով մարդկանց կօգնենք և ավելի կարճ ժամկետներում:
Արցախյան գոյամարտում ականանետի հարվածից ոտքը կորցրած …յանն ասում է, որ կարևոր է ոգու ամրությունը, եթե ոգիդ վիրավոր չէ, ցանկացած ցավ կարող ես հաղթահարել:
Ժամանակակից բժշկությունը լուրջ առաջընթացներ է արձնագրել և մենք կանենք հնարավոր լավագույնը, որպեսզի այս մարդիկ իրենց հասարակության լիարժեք անդամ զգան,- ասաց բժիշկ Սումիթ Նաթը:
Օթթոբոք կլինիկայի Հնդկաստանի մասնաճյուղի տնօրեն Սումիթ Նաթը պատմեց իրենց գործունեության մասին.
«Ամեն ինչ կախված է անդամահատության աստիճանից, կան որոշ սահմանափակումներ, երբ չենք կարող ոչինչ անել, բայց մենք եկել ենք անելու հնարավոր լավագույնը` զինվորականներին հնարավորություն տալու լիարժեք ապրելու համար: Չենք կարող 100 տոկոսանոց արդյունքներ խոստանալ, մենք աստված չենք, բայց նրանք կկարողոնան ապրել նորմալ կյանքով»:
2016թ. ապրիլյան քառօրյայից հետո Հայոց Հայրապետի տնօրինությամբ Հնդկաստանում արդեն երեք հոգու պրոթեզավորում է իրականացվել: Այսօր 15 հոգու համար իրականացվեցին նախապատրաստական աշխատանքները, որպեսզի առաջիկա ամիսներին մեկնեն Կալկաթա և ստանան անհրաժեշտ բուժօգնությունը:
Կարդացեք նաև
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների...
Պացիենտների և ծննդկանների անվտանգությունը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կարևոր...
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) փետրվարի 7-ին կազմակերպվել է Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն